Մանժերոկ լիճ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ռուսաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 373 մ | |
Երկարություն | 1,1 կմ | |
Լայնություն | 0,4 կմ | |
Ծավալը | 37,6 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1112 կմ | |
Միջին խորությունը | 2,8 մ | |
Պարզությունը | 40 մ | |
Մանժերոկ լիճ, (Մանժերոկ, հարավային ալթայերեն՝ Манјӱрек), լիճ Ալթայի Հանրապետությունում, գտնվում է Կատուն գետի աջ ափին, ծովի մակերևույթից 373 մ բարձրության վրա։ Լճի Ալթայերեն անվանումը Դոինգոլ է։ Լճի երկարությունը 1112 մ է, առավելագույն լայնությունը 400, խորությունը՝ 2,5-2,8 մետր, հայելու մակերեսը 37,6 հա։ Նույնանուն գյուղը գտնվում է լճից 2 կմ հեռավորության վրա՝ Կատուն գետի ափին։ Լիճի հարևանությամբ է գտնվում Օզյորնոյե գյուղը։ Լիճը հանդիսանում է բնական հուշարձան։ Մակերեսը` 0.37 կմ² է։
Լճի սնուցումը կատարվում է գետակների, տեղումների և գրունտային ջրերի հաշվին։ Ջուրը քաղցրահամ է և փափուկ։ Ջուրն ունի կեղտոտ կանաչ գույն, ունի ցածր թափանցելիություն (60-180 սմ), ջերմաստիճանը ամռանը հասնում է 22 °C: Ըստ քիմիական հետազոտության լիճը պատկանում է քլորիդ կարբոնատային տիպին։ Լճի հատակը ծածկված է մուգ մոխրագույն տիղմով։
Լիճը կարելի է համարել Կատունի հին հուն։
Ամռանը լիճը բավականին տաքանում է։ 1966 թվականին լճի վրա անց է կացվել մոնղոլա-խորհրդային երիտասարդության բարեկամության փառատոն։ Լիճը հայտնի զբաոսաշրջության վայր է հանդիսանում։ Շատ տուրիստական ընկերություններ դեպի լիճ էքսկուրսիաներ են կազմակերպում։ 2008-ին Մանժերոկ լճի հարևանությամբ կառուցվել է լեռնադահուկային սպորտային համալիր։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի շրջակայքում բազմապիսի թռչուններ են բույն դնում, նրանցից որոշները ընգրկված են Կարմիր գիրքում։ Մի քանի տարի առաջ լճում կար կարաս, լին, լճային պերկես, գետածածան և գայլաձկ, հնարավոր էր ամբողջ տարին զվբաղվել ձկնորսությամբ։ Վերջին տարիներին Մանժերոկ լճում հնարավոր չէ ձուկ բռնել, հավանաբար դա կապված է լճի ջրի դատարկման հետ, որը անց է կացվել լճի ջուրը մաքրելու նպատակով։ Լիճը Լեռնային Ալթայի մյուս ջրային ավազաններից առանձնանում է իր բազմազան և հարուստ բուսական աշխարհով, մոտավոր 25 տիպ։ Դրանք են`Էնդեմիկ`մեկ հատիկանի ջրընկույզ, ընդգրկված է Կարմիր գրքում, (ոչնչացման եզրին է հանգստացողների պատճառով)։ Հուլիսին լճի կետնրոնում կարելի է տեսնել բազմաթիվ ծաղկող սպիտակ ջրաշուշաններ (նույնպես ոչնչացման եզրին է)։
Արևելյան և հարավարևելյան ափերի բուսականությունը բազմազան է` սոճի, եղևնի, եղևին, կեչի, ցախակեռաս, հաղարջենի, ալոճենի, դժնիկ, մրտավարդ։ Հյուսիսարևելյան և հարավարևմտյան ափերը ցածրադիր են և խիստ ճահճակալած են։ Ամբողջ ափամերձ շրջանի միայն 500 մետր տարածքն է, որ ամուր հող է, այսինքն ճահճակալված չէ։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մանժերոկ» երգի երաժշտության հեղանկը Օսկար Ֆելցմանն է, տեքստի հեղինակը`Նաում Օլևանը, իսկ կատարողը` Էդիտա Պիեխան, երգը հիթ է դարձել է, չնայած այն հանգամանքին, որ այն գրվել է հատուկ պատվերով մոնղոլա-խորհրդային երիտասարդության բարեկամության փառատոնի համար 1966 թվականին։
- «Ապրում է այսպիսի տղա» ֆիմը` հերոսը երեսներկուերորդ րոպեին բառնատար ավտոմեքենայով անցնում է Մանժերով գյուղով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Манжерок — Алтайская долина
- Фотоальбом и описание путешествия — озеро Манжерок и его окрестности
- ГЛК «Манжерок» Արխիվացված 2017-09-09 Wayback Machine
- Озеро Манжерокское на сайте ООПТ России
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Т. Вдовина, Т. И. Злобина, О. Полунина Достопримечательности Горного Алтая. — Барнаул: Пять плюс, 2008. — С. 96. — 232 с. — ISBN 978-5-9900731-8-0
- Т. В. Вдовина, Т. И. Злобина, М. В. Танакова Алтай. Путешествие по Чуйскому тракту. — Барнаул: Пять плюс, 2006. — С. 106-107. — 238 с. — ISBN 5-9900731-1-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանժերոկ լիճ» հոդվածին։ |
|